Թուրքիան և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզը

Թուրքիան և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզը:

Փաստաթուղթն ուղղված է պաշտպանության ոլորտում երկկողմ կապերի և ռազմավարական երկխոսության ամրապնդմանը: Այն նախատեսում է երկու երկրի միջև փոխգործակցության խորացում և նախագահների վերջին բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների զարգացում։

Ակնկալվում է, որ ճանապարհային քարտեզը նոր լիցք կհաղորդի Անկարայի և Փարիզի պաշտպանական հարաբերություններին և կընդլայնի երկրների միջև համագործակցությունը:

Աղբյուրը՝ 1lurer-ի

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ