![]()
Լիբանանում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպել է «IM Fndng»-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Նիկոլա Ռուհանայի հետ՝ քննարկելու Լիբանանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը և հայկական ու լիբանանյան տեխնոլոգիական էկոհամակարգերի միջև ավելի ամուր կապեր հաստատելու հնարավորությունները։
![]()
Ինչպես հայտնել է դեսպանությունը, քննարկման ընթացքում դիտարկվել են համագործակցության հնարավոր ուղիներ, որոնք հիմնված են երկու երկրների տաղանդավոր կադրերի, ձեռնարկատիրական ոգու և փոխլրացնող առավելությունների վրա՝ նպաստելով ստարտափների, ներդրողների և տեխնոլոգիական ընկերությունների միջև կապերի ամրապնդմանը։
Դեսպանությունը պատրաստակամ է աջակցել այդ կապերի հաստատմանը և օգնել ընդհանուր նպատակները վերածել փոխշահավետ գործընկերության։
![]()