![]()
87 տարեկան հասակում մահացել է խորհրդային և ռուս հայտնի հոգեթերապևտ, Պետական դումայի նախկին պատգամավոր Անատոլի Կաշպիրովսկին։
Ըստ Deutsche Welle-ի, նրա մահվան մասին հայտնել է հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը։
Անատոլի Կաշպիրովսկին խորհրդային հոգեթերապևտ, հիպնոզիստ և բժիշկ էր, ով հայտնի դարձավ 1980-ականների վերջին՝ ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությամբ հեռարձակված հեռուստասեանսների միջոցով: Նա պնդում էր, որ կարող է հեռավար կարգով բուժել հեռուստադիտողներին՝ նրանց մեջ ներշնչելով առողջություն, հարստություն և բարեկեցություն։
2024 թվականին Ռուսաստանի գիտությունների ակադեմիան Կաշպիրովսկու մեթոդները որակել էր որպես «բացարձակ կեղծ գիտություն»։
![]()