![]()
Բաքվում ցուցադրվել է 3 գորգ, որոնք ադրբեջանական կողմը հայտարարել է որպես հազարամյա պատմություն ունեցող ղարաբաղյան գորգագործության նմուշ։ Սակայն թե ինչպես է այս հազարամյա պատմությունը հարաբերվում Ադրբեջանի հետ մասնավորապես և թյուրքերի հետ ընդհանրապես՝ անհայտ է։
Ցուցադրված գորգերը «Լուվրի թանգարանում Ադրբեջանի մշակութային ժառանգություն» ցուցադրության մի մասին են, որն իրականացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ սեսիայի շրջանակներում։
Ադրբեջանական կողմին հաջողվել է «գայթակղել» ոչ միայն սեփական պետական գործիչներին, օրինակ՝ մշակույթի նախարար Աբուլֆաս Հարաևին, այլև այլ պետությունների ներկայացուցիչների՝ Ֆրանսիայի դեսպան Աուրելիո Բուշին, Հորդանանի արքայադուստր Դանա Ֆիրասին և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ավստրալական դեսպան Անգուս Մաքենզիին։
![]()
![]()