Հնդկաստանի ափերի մոտ ՌԴ 20 քաղաքացի շարունակում է գտնվել կալանավnրված նավի վրա. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության 20 քաղաքացիներ շարունակում են գտնվել կալանավnրված նավի վրա:

Այս մասին Ria.ru-ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

«Այո, իսկապես, Ռուսաստանի Դաշնության 20 քաղաքացիներ շարունակում են գտնվել կալանավորված նավի վրա»,- ասել է նա։

Կամերունի դրոշով նավթատարը մայիսին կալանավորվել է Հնդկաստանի ափերի մոտ՝ առևտրային վեճի պատճառով, որը կապված է նավի սեփականատիրոջ՝ տեղական վառելիքի մատակարարին ունեցած պարտքի հետ։

Այդ ժամանակվանից նավը, որի վրա գտնվում են 23 նավաստի, խարսխված է Պարադիպ նավահանգստի շրջանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ