![]()
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը Ծաղկաձորում անցկացվել է 2026 թվականի դպրոցականների թիմային աշխարհի առաջնության Եվրոպական մայրցամաքային փուլը։
Եվրոպական փուլին մասնակցել է 25 երկրների 27 թիմ՝ ցուցադրելով թիմային ոգի, բարձր մրցակցային մակարդակ և հաղթանակի ձգտում։
Ութ խաղափուլերի հետաքրքիր և լարված պայքարի արդյունքում լավագույն եռյակը հետևյալն է՝
1-ին տեղ՝ Բելառուս, Մինսկ քաղաքի թիվ 50 գիմնազիա,
2-րդ տեղ՝ Լատվիա, Ռիգայի պետական թիվ 1 գիմնազիա,
3-րդ տեղ՝ Վրաստան, Քութայիսի Անդրիա Ռազմաձեի ֆիզիկամաթեմատիկական դպրոց։
![]()