![]()
Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության ազատ շուկաների գործակալության (Oman Duty Free) գլխավոր տնօրեն Սայյիդ Նասր բին Բադր բին Համադ Ալ Բուսաիդիի հետ։
Ինչպես հայտնել է դեսպանությունը, զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջազգային օդանավակայանների միջև համագործակցության խորացման, հայաստանյան արտադրության ապրանքների Օման ներկրման և ազատ շուկայում վաճառքին առնչվող հարցեր։
![]()