Ես ձեզ խնդրում եմ՝ մի՛ շտապեք հեռանալ ԵԱՏՄ շուկայից․ Լուկաշենկոն դիմել է Հայաստանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայից և չշտապել հրաժարվել այն ամենից, ինչը այսօր օգուտ է տալիս։

«Հայաստանը չպետք է շտապի դեն նետել այն, ինչն այսօր իրեն օգուտ է տալիս։ Պետք չէ դուրս գալ այդ ընդհանուր շուկայից (ԵԱՏՄ-ից)»,- ասել է նա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցող կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը։

Նա հավելել է, որ ԵԱՏՄ անդամ երկրներին ոչ մի այլ կառույցում նույն կերպ չեն ընդունում ու սպասում:

«Ես ձեզ խնդրում եմ՝ մի՛ շտապեք հեռանալ դրանից։ Հավատացեք ինձ որպես ծեր նախագահ, որն արդեն գրեթե 30 տարի աշխատում է, ոչ մի տեղ մեզ չեն սպասում»,- իր կարծիքն է հայտնել Բելառուսի նախագահը։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանսի միջոցով է մասնակցել Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽԽ) նիստին, որը տեղի է ունենում Մինսկում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ