Այնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Հոկտեմբերի 1-ին ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 20։15-ի սահմաններում Այնթապ գյուղի 10-րդ փողոցում՝ «Արամե» մարկետի դիմաց, բախվել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և անչափահա աղջկա վարած մոպեդը։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը նախ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ