![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացրել է իրեն նամակ գրած 13-ամյա Գևորգի առաջարկած ստարտափ ծրագիրը:
Այն կյանքի կոչելու համար ներդրում է պահանջում։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ պետությունը չի կարող ֆինանսավորել նմանատիպ ծրագրեր, քանի որ այն ստարտափ նախաձեռնություն է, ուստի տեսանյութի միջոցով վարչապետը հրավիրել է հնարավոր ներդրողների ուշադրությունը՝ առաջարկելով հետաքրքրված անձանց ուսումնասիրել Գևորգի ծրագիրը։
Նշենք, որ 13-ամյա Գևորգը ներկայացրել է առևտրի հարթակի գաղափար, որի մանրամասները ներկայացված են վարչապետի հրապարակած տեսանյութում։
![]()