![]()
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը:
«Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են տեղեկությունը՝ մանրամասնելով, որ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 2 անձ, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ա.Օ.-ն:
![]()