![]()
ՀԿԱԾ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի տված կատարողական թերթի հիման վրա 2023 թ.-ին հարուցված կատարողական վարույթով «Պրոմաք» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այժմ՝ ԲՏԱ և ԱԲ նախարարության) պետք է բռնագանձել 643 միլիոն 786 հազար 858․10 ՀՀ դրամ՝ որպես վնասի հատուցման գումար։

ՀԿԱԾ-ից հայտնում են, որ ծառայողների իրականացրած հետևողական և շարունակական կատարողական գործողությունների արդյունքում՝ պետությանը պատճառված վնասի հատուցման կատարողական վարույթով օրերս հայտնաբերվել, առգրավվել և Պաշտպանության նախարարությանն ի պահ է հանձնվել ժամանակակից տեխնիկա՝ իր լրակազմով։

![]()