![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽԽ) նիստին, որը տեղի է ունենում Մինսկում տեսակոնֆերանսի միջոցով, հաղորդում է TASS-ը։
ԵՄԽԽ-ի նիստին, որն անցկացվում է սահմանափակ ձևաչափով և մեկնարկել է Մինսկում, Ներկա են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները։ ՀՀ վարչապետը մասնակցում է տեսակոնֆերանսի միջոցով։
Այդ օրը ավելի ուշ կկայանա Խորհրդի ընդլայնված նիստը, որին կմասնակցեն պատվիրակություններ և դիտորդ երկրների ղեկավարությունները։
Միջկառավարական խորհրդի այս նիստում կառավարությունների ղեկավարները նախատեսում են կենտրոնանալ լոգիստիկայի ոլորտում համագործակցության վրա։ Մասնավորապես, նրանք մտադիր են թարմացնել այս ոլորտում առաջնահերթ ինտեգրացիոն նախագծերի ցանկը և քննարկել ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթերի կառավարման զարգացումը։ Մեկ այլ թեմա է պարենային անվտանգությունը, որը պետք է ապահովվի ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսական ոլորտում կապերի ամրապնդմամբ։
Ասոցիացիայի մեջ են մտնում Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
![]()