«Արմավիր» ՔԿՀ-ին ԱԹՍ է մոտեցել․ ինչեր են հայտնաբերվել և առգրավվել

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 06:25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը տեղեկացրել է հիմնարկին մոտեցող անօդաչու թռչող սարքի (դրոն) մասին: Շարժն արձանագրվել է նաև տեսահսկման համակարգով:

Այս մասին տեղեկացրել է ՔԿԾ-ն:

Ծառայողները անմիջապես հայտնաբերել և առգարվել են անօդաչու թռչող սարքը, որի վրա կպչուն ժապավենով ամրացված է եղել 7 բջջային հեռախոս:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ