Չեմ հասկանում՝ ինչից է Կտրիճի երեսը, այսքան թուք ու մուր է ուտում, կառչած է մնում այդ աթոռից. տեսանյութ

Տեր Արմեն քահանա Մելքոնյանի խոսքով՝ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» հրապարակված զեկույցում տեղ գտածը եկեղեցու վերջին 30 տարվա ցավոտ պատմությունն է:

Նրա խոսքով՝ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) ամբողջ հայ եկեղեցին բռնազավթել է:

«Չեմ հասկանում՝ ինչից է Կտրիճի երեսը, այսքան թուք ու մուր է ուտում, կառչած է մնում այդ աթոռից»,- «Հայկական ժամանակ»-ի զրույցում տեսակապի միջոցով ասում է նա:

Տեր Արմենը Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան) այլևս կաթողիկոս չի համարում և վստահ է, որ նա պետք է ազատի կաթողիկոսի գահը:

Տեր Արմեն քահանա Մելքոնյանը եկեղեցու հետ կապված այլ հարցերի մասին ևս խոսել է, որը կարող եք դիտել տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ