![]()
Երգահան, հեղինակային երգեր կատարող Էդուարդ Զորիկյանը ուրախ է, որ պետությունը այսօր կարող է իրեն թույլ տալ և վճարել արտիստին, որն էլ իր ծառայությունն է մատուցում: Ըստ նրա՝ երգիչը պետք է պետական աշխատողի նման վճարվի:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի տաղավարում՝ անդրադառնալով Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներին և հնչող քննադատություններին:
Անդրադառնալով ՀՀ-ՌԴ հարաբերություններին՝ նա նկատում է. «Բոլոր առումներով մեզ օգտագործել է Ռուսաստանը, էլ ձագ չունենք տալու, թող հեռանան, մոռանան»:
Ինչ վերաբերում է գազի գնի թանկացման վերաբերյալ խոսակցություններին, արվեստագետը նշում է. «Վարչապետն ասաց՝ ՌԴ-ից չգնենք՝ այլ տեղից կգնենք գազը, մինչ այս ում լեզուն էր պտտվել նման բան ասի Կրեմլին: Թող իմանան՝ ո՛չ գազի փակելուց ենք վախենում, ո՛չ ծիրանը չգնելուց, չեն ուզում՝ թող չգնեն»:
Միաժամանակ Զորիկյանը ասում է. «Եթե ռուսները շատ են ուզում, կարող ենք հանրաքվե անել, բազան հանենք. անպետք իր տանը պահել պետք չէ»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()