![]()
Լաչինի ուղղությամբ զինծառայողի անհետացման կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։
Այս մասին ասված է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
«Ադրբեջանի Հանրապետության Լաչինի ուղղությամբ տեղակայված զորամասում ծառայող Նասիմի Ռասիմ օղլու Մուսաևի անհետացման մասին տեղեկատվությունը տարածվել է որոշ սոցիալական ցանցերում։
Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի սեպտեմբերի 26-ին, Նասիմի Մուսաևի իր ծառայության վայրից բացակայության և նրան գտնելու անհնարինության պատճառով, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Պաշտպանության նախարարության և Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ուժերը իրականացրել են անհրաժեշտ որոնողական գործողություններ։
Ավելին, միջադեպի հանգամանքները քննելու համար ռազմական դատախազությունը հետաքննություն է անցկացրել, որի արդյունքում հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Նասիմի Մուսաևը առանց թույլտվության լքել է իր զորամասը։
Հետաքննության ընթացքում հավաքված նյութերի հիման վրա՝ Ադրբեջանի Հանրապետության զինվորական դատախազության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունները ներկայումս շարունակվում են։
Այս հետաքննությունների արդյունքում պարզվել է, որ Նասիմի Մուսաևը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում և կալանավորվել է այդ երկրի համապատասխան մարմինների կողմից։
Ներկայումս Ադրբեջանի Հանրապետության համապատասխան պետական մարմինները շարունակում են անհրաժեշտ շփումները հակառակ կողմի համապատասխան մարմինների հետ՝ Նասիմի Մուսաևի ՀՀ տարածքում գտնվելու, նրա կալանավորման, ինչպես նաև միջադեպի այլ հանգամանքները պարզելու համար», — ասվում է հայտարարության մեջ։
![]()