![]()
«Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա, ուրիշ տարբերակ չկա, պե՛տք է հեռանա: Եվ պետությունը դրա համար օգտագործելու է բոլոր լծակները, որովհետև ո՞վ է ինքը, որ էդտեղ նստի: Ով է ինքը, որ մեր սրբություն սրբոցում նստի, ինքը ոչ մեկն է»:
Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինքը սրբապիղծ, եկեղեցապիղծ, կանոնապիղծ և եկեղեցին բռնազավթած մեկն է և պետք է հեռանա, ես որպես վարչապետ և որպես Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ, հոտի մի անդամ, ամեն ինչ անելու եմ»,- ասել է ՀՀ վարչապետը:
![]()