Նվազագույն կենսաթոշակը կդառնա 47,000 դրամ. Արսեն Թորոսյան

Համատարած բնույթ կրող թաղման նպաստների տրամադրումը կդադարեցվի, իսկ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։

Նպաստի տրամադրումը կպահպանվի միայն խիստ կարիքավոր խմբերի համար։

«Թաղման նպաստը կշարունակվի տրամադրվել մեր այն քաղաքացիներին, որոնք գտնվում են մեր անապահովության համակարգում՝ նախկին «Փարոս»-ում կամ նոր անապահովության համակարգում։ Մնացած բոլոր քաղաքացիների դեպքում փաստացի այդ գումարներն ուղղվելու են մեր կենսաթոշակառուների կենսաթոշակների բարձրացմանը, ինչը, կարծում ենք, շատ ավելի կարևոր է, քան այդ նպաստի տեսակը բոլորին տալը»,- ասել է նախարարը։

Ինչ վերաբերում է կենսաթոշակների ավելացման չափին, Թորոսյանը նշեց. «Կբարձրացնենք նվազագույն կենսաթոշակը, որը հիմա 46 000 դրամ է, կդառնա 47 000 դրամ… Աշխատանքային կենսաթոշակի մասով 500 դրամ բարձրացում է նախատեսվում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ