ԵԽԽՎ զեկույցի հետ կապված բոլոր մտահոգությունները կիսում եմ, առաջարկներն ամենայն խորությամբ կդիտարկենք

«ԵԽԽՎ զեկույցի հետ կապված բոլոր մտահոգությունները կիսում եմ, առաջարկները ամենայն խորությամբ կդիտարկենք»:

Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Եվրոպական խորհրդարանը այն կառույցներից է, որի առաջարկների իրականացումը վնաս չի բերի:

«Բայց որպեսզի փորձագիտական մակարդակով այդ հարցին անդրադառնանք, պետք է քննարկենք»,- ասել է վարչապետն ու հավելել, որ ընտրություններից հետո արձանագրել են՝ ընտրական համակարգում պետք է շատ լուրջ փոփոխություններ կատարվեն՝ ստեղծված իրադրությունները բացառելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հրապարակվել էր ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ