![]()
«2029 թվականին Հայաստանում և Վրաստանում տեղի է ունենալու Մ20 տարեկանների Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, հիմա պետք է ճկունություն ցուցաբերենք, որպեսզի պատշաճ ձևով առաջնությունն ընդունենք, կազմակերպենք՝ մեր վրացի գործընկերների հետ միասին»,- Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ում ի վերջո ստեղծվում են ֆուտբոլի ինստիտուցիոնալ զարգացման հիմքեր. «Վերջին 1 ամսվա ընթացքում 2 այց եմ ունեցել, մեկը՝ «Նոա» ֆուտբոլային ակումբի ակադեմիա, երեկ էլ իտալական «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիան բացվեց: Ֆուտբոլը Հայաստանում սկսում է դառնալ տնտեսության ճյուղ, որովհետև մարդիկ կոնկրետ ներդրում են անում այս տրամաբանության մեջ: Մինչ այս ֆուտբոլն ինչ տրամաբանություն է ունեցել ՀՀ-ում՝ դե մի քիչ համայնքի ղեկավարը պետք է տա, մարզպետը մի բան անի, Կառավարությունը, հետո բարերար հայտնվի, մեկն աջ ոտքի բուծին կտա, մյուսը՝ ձախը, մեկն էլ տանը գնդակ կունենա պահած և այլն, այդպես ֆուտբոլը չէր կարող զարգանալ: Հիմա ֆուտբոլի ոլորտում շատ լուրջ ներդրումներ են տեղի ունենում: Երկու տեղում էլ տեսնում եմ, որ դեռ Կառավարությունից աջակցության որոշակի ակնկալիքներ կան, պետք է փորձենք այդ աջակցությունը հնարավորինս հավասարակշռված ձևով իրականացնել»:
![]()