Պաշտպանության նախարարը երեկոյան շրջայցի ժամանակ արձանագրած խախտումները վերացնելու համար տվել է ժամկետներ

Ինչպես հայտնել ենք՝ սեպտեմբերի 30-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը՝ հետևելու օրվա կարգացուցակի պահպանմանն ու երեկոյան անվանականչի անցկացմանը։

Նախարարը հետևել է երեկոյան անվանականչին և զորամասում իրականացվող այլ միջոցառումներին։

Ստուգայցի ընթացքում արձանագրված թերությունների վերացման վերաբերյալ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ սահմանելով սեղմ ժամկետներ։

Նախարարը շեշտել է, որ օրվա կարգացուցակը պետք է պահպանվի անշեղորեն, իսկ արձանագրված թերությունները սահմանված ժամկետում վերացվեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ