Տարածվում է տեսանյութ, որում ոստիկանները ձերբակալում են մի տղամարդու․ հայտնաբերվել են թմրամիջոցի փաթեթներ

Սոցցանցում տարածվում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալում մի տղամարդու։ Ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են թմրամիջոցի փաթեթներ։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ ընդգծելով․

«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը մեր ամենօրյա աշխատանքն է, որը շարունակվելու է նույն հետևողականությամբ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ