![]()
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի խոսքով՝ ԵԽԽՎ զեկույցն արձանագրել է՝ չնայած տեռորին՝ ՀՀ քաղաքացիներն ընտրություններին արտահայտել են իրենց կամքը:
Ըստ նրա՝ մինչ այս բանակցություններում Հայաստանը սեղանի վրա է եղել, հիմա հայկական աթոռի վրա սեղանի գլխին նստած իր հարցերն է քննարկում:
Վերջինս վստահեցնում է, որ Ռուսաստանի կողմից դեպի Հայաստան գազը կտրելու հարց սեղանին չկա դրված, պարզապես ընդդիմությունն է փորձում տրիգեր գտնել:
Հակոբյանը միաժամանակ նկատում է. «Սամվել Կարապետյանն ասում է՝ եթե 48 տարի հետո որոշեք՝ ես եմ վարչապետը, կհրաժարվեմ այլ քաղաքացիություններից»:
Իշխող ուժի անդամի խոսքով՝ քաղաքացիներն այժմ զարմանում են, ասում՝ ով կմտածեր՝ պատգամավորի հետ կխոսեինք, քանի որ նախկին իշխանությունների ժամանակ պաշտոնյայի երես չէին տեսել. «Պաշտոնյան Աստված ու վերին արտի ցորեն չէ»:
Անդրադառնալով եկեղեցու շուրջ ծառացած խնդիրներին՝ վերջինս ասում է. «Քննիչ հանձնաժողով կստեղծվի, Կտրիճ Ներսիսյանը թող գա ասի՝ դուստր ունի, թե հրաժարվում է: Սեկտա են՝ բիզնես շահերի վրա հիմնված: Կտրիճ Ներսիսյանին շահն է կապում եկեղեցու հետ, ոչ թե հոգևորը: Մայր Աթոռում մի տեղ «Հայաստան» դաշինքի լոգոն էր, մի տեղ՝ Սամվել Կարապետյանի նկարը»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()