Փրկարարական չվերթը վայրէջք կատարեց Իսրայելի օդանավակայանում․ բոլոր ուղևորները ողջ են․ Չեռնամորյան

Փրկարարական չվերթը վայրէջք է կատարել Դավիթ Բեն Գուրիոնի անվան օդանավակայանի առաջին տերմինալում։ Flydubai-ն փրկարարական չվերթով Սաուդյան Արաբիայի Թաբուկ օդանավակայանից բոլոր ուղևորներին վերադարձել է Իսրայել այսօրվա առավոտյան ահաբեկչական գործողության փորձից հետո։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է «Իսրայելահայեր» պարբերականի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։

«Առավոտյան Flydubai-ի FZ1073 չվերթը, որը Դուբայից ուղևորվում էր Թել Ավիվ, արտակարգ վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուկ քաղաքում։ Ինքնաթիռում եղել է 174 ուղևոր, որոնց մեծ մասը՝ 166-ը, իսրայելցիներ էին, այդ թվում՝ 30 երեխա։

Ըստ իսրայելական պաշտոնյաների և վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությունների՝ երկրորդ օդաչուն նախնական տվյալներով՝ օմանցի դանակահարել է օդանավի հրամանատարին, ԱՄԷ-ի քաղաքացու և փորձել կործանել ինքնաթիռը։ Հավանաբար սեպտեմբերի 11-ի ամերիկյան ահաբեկչության սցենարը կրկնելու մտադրությամբ։ Ինքնաթիռը կտրուկ կորցրել է բարձրությունը՝ մոտ 14,000-17,000 ֆուտ (մոտ 4,000-5,200 մետր) կես րոպեից մինչև մեկ րոպեի ընթացքում, հաղորդել է արտակարգ 7700, ապա՝ 7500 (անօրինական միջամտություն/առևանգում) կոդերը։ Իսրայելական կործանիչներ են անմիջապես բարձրացվել օդ։

Հրեա ուղևորների և անձնակազմի (այդ թվում՝ չվերթում գտնվող այլ օդաչուների) միջամտությամբ հարձակվողին վնասազերծել են։ Ինքնաթիռը ապահով վայրէջք է կատարել Թաբուկում։ Բոլոր ուղևորները ողջ են և անվտանգ։ Երկու օդաչուները վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։ Սաուդյան իշխանությունները ձերբակալել են կասկածյալին։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը միջադեպը որակել է որպես «ջիհադիստական ահաբեկչական հարձակման փորձ», որը կանխվել է իսրայելցի ուղևորների քաջության շնորհիվ։ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել հերոսներին՝ նշելով, որ նրանք կանխել են մեծ աղետ։

Ուղևորները ժամերով սպասել են Թաբուկում։ Սպասել էին Իսրայելյան օդանավի ժամանմանը, բայց հրեական ռազմական տրանսպորտային ինքնաթիռին չի թույլատրվել վերադարձնել ուղևորներիների, որից հետո Flydubai-ը ուղարկել է փոխարինող ինքնաթիռ, որը մոտավորապես 17:40-ին (տեղական ժամանակով) մեկնել է Թաբուկից։ Մի մասը սկզբում հրաժարվել էր բարձրանալ՝ նախընտրելով իսրայելական չվերթ, սակայն ի վերջո մեծամասնությունը վերադարձել է այդ չվերթով։
Այս պահին ընտանիքների անդամները, շտապ օգնության Մագեն Դավիդ Ադոմի (MDA) բժշկական խմբերը՝ շտապօգնության մեքենաներով և ինտենսիվ թերապիայի շարժական կետերով դիմավորում են մարդկանց։ Վարչապետ Նեթանյահուն այժմ հանդիպում է ուղևորների հետ ։

Միջադեպի հետաքննությունը շարունակվում է Իսրայելի և Սաուդյան Արաբիայի համագործակցությամբ։ Flydubai-ը հաստատել է, որ բոլոր ուղևորները անվտանգ են, և համագործակցում է իրավասու մարմինների հետ։

Օրվա հերոսներից մեկը Ցվիկա Մանեսը պատմել էր Իսրայելյան 12-րդ ալիքին, որ 3 հոգով նրանք ներխուժել էին օդանավի հրամանատարական խցիկն ու վնասազերծել երկրորդ օդաչուին ով վիրավորելով հրամանատարին փորձում էր վնասել օդանավի կառավարական համակարգը։ Ասաֆ Ռաջուանն այն հերոսն է, ով վնասազերծել էր երկրորդ օդաչուին։

Ընդհանուր այս պատմությունից մեկ հետևություն, որ հարյուր իսրայելցիների մեջ միշտ կան անվտանգության ծառայության ներկայացուցիչներ, բանակային սպաներ մոբ. ուժերի զինծառայողների ու զինվորներ, բժիշկներ ու տարբեր մասնագետներ։ Ինքնատիրապետման, արագ արձագանքման պայմաններում հաջողվեց կանխել այս ահաբեկչությունը ուղևորների միջոցով։

Նման պայմաններում Իսրայելի կառավարությունը կարող է խոցել նաև ինքնաթիռն, եթե այն մտնում է Իսրայելի օդային տարածքը։ Բարեբախտաբար այն վայրէջք կատարեց Սաուդյան Արաբիայում։

Սա Իսրայելում մեկ ազգ մեկ բանակ ծրագրի փայլուն դրսևորում է։

Ակամա հիշեցի տասնյակ տարիներ առաջ կործանված ռուսական ինքնաթիռը հայկական ուղևորներով ու այդպես էլ չիմացանք թե որն էր կործանման պատճառը»,- գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ