Գազի լծակը միակ խոշոր լծակն է, որ մնացել է ՌԴ-ի ձեռքին. Ադրբեջանի հետ այլևս կոնֆլիկտ չկա. Ղևոնդյան. տեսանյութ

Հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը քիչ հավանական է համարում, որ Ռուսաստանը Հայաստանին գազ չտրամադրի: Նա տրամաբանական չի համարում, որ ՌԴ-ն ՀՀ-ի հետ հարաբերություններում գնա վա բանկ:

Միաժամանակ Ղևոնդյանը կարծիք է հայտնում, որ գազի լծակը միակ խոշոր լծակն է, որ մնացել է ՌԴ-ի ձեռքին, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս կոնֆլիկտ չկա:

Ինչ վերաբերում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցին, Ղևոնդյանը նկատում է. «Ռազմաբազայի թեման բլեֆ էր Պուտինի կողմից»:

Հայկական խորհրդի փորձագետի նկատառմամբ՝ ՌԴ-ն ՀՀ-ին պարտադրում է հանրաքվե, որպեսզի ևս մեկ լծակ ունենա:

Ղևոնդյանի տեղեկություններով՝ Հայաստանը դիմել է ԵԱՏՄ դատարան, որի կայացրած որոշումը ուշագրավ կլինի:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ