![]()
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ, որոնց ժամանակ գերազանցվելու է ձայնի արագությունը, ինչի հետևանքով Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ։
Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարությունը՝ վերոնշյալ բնակավայրերի և դրանց հարակից հատվածների բնակչությանը խնդրելով ընդունել ի գիտություն։
![]()