Չպետք է ռեակցիա տալ Ադրբեջանի ասածներին. ուզում են ներքին լսարանի մոտ հաղթածի կերպարն ամրապնդել. տեսանյութ

Հայկական խորհրդի ասոցացված փորձագետ Էդգար Վարդանյանը կարծում է, որ չպետք է անընդհատ արձագանքել Ադրբեջանից հնչող հայտարարություններին, երբ ասում են, թե այս ինչ բանը հայկական չէ:

Ըստ նրա՝ Բաքուն ուզում է ներքին լսարանի մոտ հաղթածի կերպարը ամրապնդել:

Վերջինիս խոսքով՝ ի վերջո, Ադրբեջանը ստորագրելու է խաղաղության պայմանագիրը, սակայն մինչ այդ փորձում է հասնել նրան, որ Արևմուտքն իրեն չքննադատի:

Էդգար Վարդանյանը միաժամանակ նկատում է, որ Ադրբեջանը մինչ խաղաղության պայմանագրի ստորագրումը կշարունակի առևտուրը ՀՀ-ի հետ, քանի որ դրան խանգարող հանգամանքներ չկան:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ