«My Fin UCO» անվանումով որևէ ընկերության ԿԲ-ն չի տրամադրել ֆինանսական գործունեության լիցենզիա․ զգուշացում

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող վերահսկողական մշտադիտարկումների ընթացքում բացահայտվել է, որ Facеbook սոցիալական ցանցում «My Fin UCO» անվանումով ներկայացող ընկերությունը (ֆեյսբուքյան էջի հղումը, ընկերության փաստացի գործունեության հասցեն՝ ք. Երևան, Մեսրոպ Մաշտոց 1, տվյալ հասցեում գործում է «My Fin» անվանումով) հանդես է գալիս վարկերի տրամադրման առաջարկով, մասնավորապես առաջարկվում է «One click սպառողական վարկ մեկ հպումով» (մինչև 5 մլն դրամ, սկսած 12.5 տոկոսից, 18-65 տարեկան անձանց համար):

«Տեղեկացնում ենք, որ «My Fin UCO» անվանումով որևէ ընկերության Կենտրոնական բանկը չի տրամադրել որևէ տեսակի ֆինանսական գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար վերջինս գործում է Կենտրոնական բանկի վերահսկողությունից դուրս:

Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից, որոնց ցանկը և կոնտակտային տվյալները ներկայացված են Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքի «Հիմնական գործառույթներ» պատուհանի «Կարգավորում և վերահսկողություն» բաժնի «Լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններ» ենթաբաժնում»,- ասվում է Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ