Սկեսուրը պարբերաբար նվաստացրել է հարսին, վերջինս անասնագոմում կախվել է․ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

2024 թվականին ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա. Շ.-ն, հանդիսանալով Մ.Ք.-ի մերձավոր ազգականը՝ ամուսնու մայրը, համատեղ բնակության ընթացքում պարբերաբար նվաստացրել է Մ. Ք.-ին, ինչի հետևանքով վերջինս, գտնվելով լարված և խիստ ընկճված հոգեվիճակում, 2024 թվականի նոյեմբերի 27-ին տանը կից անասնագոմում պարանով առաստաղից կախվելու միջոցով կատարել է ինքնասպանություն:

Ա. Շ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ինքնասպանության հասցնելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ