Մենուա Հարությունյանը վիճաբանել է լրագրողի հետ

Կառավարության դիմաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիային մասնակցում էր նաև ՀՀԿ համակի Մենուա Հարությունյանը, ով բանավեճի մեջ մտավ մի քաղաքացու հետ։

Քաղաքացին պնդում էր, որ նախկին իշխանությունների օրոք կառավարման հակամարգում գործող բոլոր ղեկավարները դարձան միլիարդատեր։ Մենուա Հարությունյանն էլ ասաց, որ ինքը մասնակցում է ակցիային և Նիկոլ Փաշինյանից պահանջում է, որ վերջինս հետ բերի Քոչարյանի թալանածը։

Քաղաքացին նշեց, որ խոսքը միայն Ռոբերտ Քոչարյանի մասին չէ, նրա իշխանության պահին բոլորն են թալանով զբաղված եղել։ «Էսօր մեր երկրում կա՞ մի գյուղապետ, որ միլիարդատեր չէ»,-ասաց քաղաքացին։ Հարությունյանն էլ հակադարձեց, որ Քոչարյանի իշխանության տարիներին եղել են բազմաթիվ թերություններ, եղել է կոռուպցիա, կաշառակերություն, սակայն երկիրը զարգացել է։

Հատկանշական է, որ երբ Մենուա Հարությունյանը բանավեճի մեջ էր մտել քաղաքացու հետ՝ Քոչարյանի աջակիցները սկսեցին դադարեցնել բողոքի ակցիան և հեռացան կառավարության մոտից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ