Աշխատանքային կենսաթոշակի նշանակման որոշումները կուղարկվեն դիմումում նշված հեռախոսահամարին SMS-ով

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման նպատակով քաղաքացիների ներկայացրած դիմումների հիման վրա կայացված որոշումները այսուհետև կուղարկվեն ինքնաշխատ եղանակով՝ դիմումում նշված հեռախոսահամարին SMS հաղորդագրության միջոցով։

Ինչպես հայտնել է ՄՍԾ-ն, որոշմանը ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել SMS հաղորդագրության մեջ նշված հղումով և բացել ծանուցագիրը։

Ծանուցագիրը պարունակում է տեղեկատվություն կենսաթոշակի նշանակման ժամկետի և չափի,
հաշվարկված աշխատանքային ստաժի, կամ կենսաթոշակ նշանակելը մերժելու պատճառների վերաբերյալ։

Լրացուցիչ հարցերի դեպքում պետք է զանգահարել 114 հեռախոսահամարով, գրավոր դիմել info@socservice.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ այցելել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ