Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. աստիճանաբար կցրտի 6-11 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 4-5-ը առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-3-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հոկտեմբերի 1-3-ը առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-3-ը աստիճանաբար կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 30-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։

Հոկտեմբերի 1-3-ը, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ