Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai ուղևորատար ինքնաթիռը առևանգման ազդանշան է տվել. այն հայտնաբերվել է քիչ ուշ

Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai ուղևորատար ինքնաթիռը օդանավի առևանգման ազդանշան է տվել, ըստ իսրայելական հեռուստաալիքների:

Ըստ հաղորդագրությունների՝ օդաչուները ուղարկել են 7700 կոդը՝ ազդանշան տալով ինքնաթիռում արտակարգ իրավիճակի մասին, որին հաջորդել է 7500 կոդը՝ ազդանշան տալով առևանգման մասին։ Այնուհետև կապը ինքնաթիռի հետ կորել է։

Իսրայելական 12-րդ ալիքը հաղորդում է, որ ինքնաթիռում եղել է մոտ 180 ուղևոր։ Իսրայելում նրա թռիչքն արգելվել է, այնուհետև օդանավը շրջվել է Հորդանանի վրայով և ուղղությունը փոխվել է դեպի Սաուդյան Արաբիա։

Հեռուստաալիքը հաղորդում է, որ կործանիչներ են ուղարկվել ինքնաթիռը որսալու համար:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անվտանգության հարցերով խորհրդակցություն է հրավիրել այն բանից հետո, երբ Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Flydubai-ի չվերթի ժամանակ ինքնաթիռի առևանգման մասին ազդանշան է գործարկվել։

Քիչ ուշ, ըստ ԶԼՄ-ների՝ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ