![]()
Վերակառուցում ենք Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այսօր տեղում մեկնարկեցինք Արտաշատի խճուղի — Մ2 — Հ8 — Նորագավիթ 1-ին փողոց խաչմերուկի շինարարությունը։
Սա քաղաք մտնող ամենածանրաբեռնված հատվածներից է, որտեղ տարիներով խցանումներ ու վթարային իրավիճակներ էին առաջանում։
Ի՞նչ ենք անում
Երթևեկությունը տանում ենք տարբեր մակարդակների վրա։ Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց (28մ և 22մ)։
Արդյունքում
Քաղաք մտնող, դուրս եկող ու տարանցիկ հոսքերը լրիվ կտարանջատվեն։
Կբեռնաթափվի հարավային մուտքը, կբարելավվի Հյուսիս–հարավի հետ կապը։
Նորագավիթի ու հարակից հատվածների բնակիչների համար տեղաշարժը կդառնա անհամեմատ ապահով ու արագ»,- հայտարարել է Ավինյանը։
![]()