ՌԴ-ն տնտեսական սանկցիաներ է կիրառել ՀՀ դեմ` հաջակցություն պատերազմի եռագլուխ կուսակցության․ Հակոբյան

Եթե ԵԽԽՎ-ում որևէ կասկած ունենային կամ անգամ մտահոգված լինեին Հայաստանի ընտրությունների լեգիտիմությամբ, ապա որպես եզրակացություն չէին արձանագրի, որ Հայաստանի իշխանությունները ստացել են քաղաքացիների հստակ մանդատը, որը պետք է պատվով իրագործեն։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վոլոդյա Հակոբյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ զեկույցին։

Պատգամավորները զեկույցի որոշ առանցքային կետեր է առանձնացրել․

Ընտրություններն անցել են օտարերկրյա աննախադեպ միջամտությամբ և ՌԴ-ն տնտեսական սանկցիաներ է կիրառել ՀՀ դեմ` հաջակցություն պատերազմի եռագլուխ կուսակցության

Եթե ընդդիմությունը ՌԴ կողմից կիրառված սանկցիաների էֆեկտիվության վերաբերյալ դժգոհություններ ունի թող դիմի պարոն Կիրիենկոյին

Ընդդիմությունը հերթական հիասթափությունն է ապրելու` մարդիկ արտաքին միջամտությամբ ստեղծված արհեստական տրիգերների պատճառով փողոց դուրս չեն գալու

Ռուսաստանցի օլիգարխի թիմը թող կողմնորոշվի` իրենք ուժե՞ղ են, թե վախենում են համայնքներում ՏԻՄ ընտրությունների մասնակցել

Եթե որևէ գործչի մուրազը կաշառք վերցնելն ու բյուջեն թալանելն է, ապա այո´ մուրազները փորներում է մնալու»,- գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ