![]()
Ֆեյսբուքյան օգտատեր Թամարա Իսախանյանը գրում է.
Մենք գիտեինք, որ Նարեկ Կարապետյանի մոտ հասկանալը դա լրջագույն մարտահրավեր է, բայց որ այս աստիճան կլինի՝ չէինք պատկերացնում։ Ուրեմն, երեկ ԵԽԽՎ-ում զեկույցի ժամանակ նշվել է, թե Հայաստանի ընտրությունների վրա արտաքին ուժեղ ճնշում է եղել, որը հիմնականում արտացոլվել է քաղաքական ֆինանսավորումներով և ապատեղեկատվության տարածմամբ, ինչը ուղիղ վերաբերելի է ընդդիմությանն՝ իրենց արտաքին տերերով, սակայն Նարեկը դրել ու ասում է, թե զեկույցում մեր իշխանություններին են քննադատում։ Լավ, մարդ ինչ աստիճանի անմեղսունակ պետք է լինի, որ կարծի, թե մենք անգլերեն չենք հասկանում ու այսպիսի սուտ հորինի։
Հ.Գ. Նարեկ, քեզ գաղտնիք բացեմ, այդ զեկույցը շատ տեղերում թարգմանվել է ու բոլորը տեսել են, թե ինչ է ասվել, այնպես որ մի խայտառակվիր՝ մի քիչ էլ հոպարիդ թող, հեսա էլի հարցազրույց է տալու…
![]()