![]()
«Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցում ասվում է՝ Ռոբերտ Քոչարյանն է այնպես արել, որ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) դառնա կաթողիկոս։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ընդգծում է Աստվածաբանական գիտությունների դոկտոր Հարություն Հարությունյանը՝ միաժամանակ նկատելով. «Եզրասի գործակալ լինելու մասին է ասվում միայն, սակայն Կտրիճի վերաբերյալ հարցը պետք է ավելի շատ շեշտադրում ստանա»:
Հարությունյանի նկատառմամբ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) նմանատիպ մարդիկ են. «Քոչարյանն ու Կտրիճ Ներսիսյանը ցանկանում են Հայաստանը պահել ռուսական ճտքակոշիկի տակ, երկուսն էլ չունեն հավատք»:
Վերջինս նաև նկատում է. «Կտրիճը քանի գահին է, չի հանձնվելու, Տաշիրի հետ գրկվելով, պառավական բայղուշություններով պայքարելու է: Եթե Կտրիճ Ներսիսյանը հեռացվի, էլ ոչ մի նախկին ԿԳԲ-շնիկ չի մնա բարձր պաշտոնի»:
Ըստ Հարություն Հարությունյանի՝ Մայր Աթոռի հայտարարությունները նմանվել են Մարիա Զախարովայի հայտարարություններին. «Կրոնը դարձրել են զենք հիբրիդային պատերազում, Մայր Աթոռի և Զախարովայի հայտարարությունները նույնն են»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()