Պուտինի թերմացքը դժգոհում է երկակի ստանդարտից. եկեղեցին դուրս է եկել պետության դեմ. Մեհրաբյան. տեսանյութ

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ Հայաստանում տեղեկատվական բարձիթողի վիճակ է, այլ կերպ ասած՝ «բարդակ»:

Ըստ նրա՝ Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, ստեղծի համապատասխան մեխանիզմներ՝ ապատեղեկատվական հոսքերը կանխելու համար:

Խոսելով եկեղեցու շուրջ ծառացած խնդիրների մասին՝ նա նկատում է. «Եկեղեցին դուրս է եկել պետության դեմ, սպասարկում է թշնամական պետության շահերը»:

Անդրադառնալով Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին՝ զրուցակիցը ընդգծում է. «Ջեռուցման սեզոնին մնացել է մեկ ամիս, Հայաստանը պետք է որոշումների գա: Պետք է պատրաստ լինենք միակողմանի լուծումների, հակառակ դեպքում կկորցնենք պատմական շանսը»:

Ըստ նրա՝ պետք է հետ վերցնենք մեր ինքնիշխանությունը, որը, Մեհրաբյանի խոսքով, հիմարաբար պատվիրակվել է ՌԴ-ին:

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ