![]()
Միասնական սոցիալական ծառայությունը տեղեկացնում է կենսաթոշակների և նպաստների վճարման համար սահմանված որոշակի ծառայություններից Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցչի միջոցով օգտվելու և բանկային նվազագույն ծառայությունների հասանելիությունն ապահովելու նոր կարգավորման մասին։
Կենսաթոշակի վճարման ընթացքում իր ինքնուրույն գործողություններով (այդ թվում՝ լիազորագրով) օգտվելու հնարավորություն չունեցող կենսաթոշակառուն կամ նպաստառուն կարող է Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցչի միջոցով՝
• ձեռք բերել բանկի հաճախորդի իրավունքներ,
• շահառուի անունից կնքել բանկային հաշվի պայմանագիր,
• օգտվել հիմնական բանկային ծառայություններից։
Դրա համար քաղաքացին կարող է գրավոր, հեռախոսազանգով կամ այլ անձի միջոցով Ծառայությանը ներկայացնել դիմում՝ նշելով կոնկրետ պահանջվող ծառայությունը։
Ծառայության ներկայացուցչի միջոցով կենսաթոշակառուն կարող է ներկայացնել նաև կենսաթոշակին առնչվող ցանկացած դիմում, այն դեպքում, երբ օրենսդրությամբ նախատեսված է այդ դիմումն անձամբ ներկայացնելու պահանջ, սակայն նա չի կարող այդ պահանջը կատարել իր ինքնուրույն գործողություններով։
Այս դեպքում դիմումը սահմանված կարգով Ծառայություն ներկայացնելու գործառույթն իրականացնում են տարածքային կենտրոնների համապատասխան աշխատակիցները կենսաթոշակառուի տնային կամ գտնվելու վայր այցելությունների միջոցով։
![]()