![]()
Նադեր Հարբը շտապ հոսպիտալացվել է մարտկոցի պայթյունից հետո։ Վեյփի մարտկոցը նրա տաբատի գրպանում էր։ Նա սովորականի պես, պատրաստվում էր օրն անցկացնել աշխատավայրում, երբ պահուստային մարտկոցը տաբատի գրպանում հանկարծ բռնկվեց։
Սա առաջին ողբերգական միջադեպը չէ՝ կապված էլեկտրոնային սիգարետների մարտկոցների հետ։ Այս տարի Տեխասի 24-ամյա բնակիչ Ուիլյամ Բրաունը մահացել էր վեյփի պայթյունից, որը վնասել էր նրա պարանոցի զարկերակը։
Վեյփ օգտագործած տղամարդը հոսպիտալացվել էր մարտկոցի պայթյունից հետո 11-րդ օրը. վնասվել էին նրա ոտքն ու սեռական օրգանները։ Նույն թվականին կուտակիչը պայթել էր նաև կնոջ պայուսակում, ինչի պատճառով այրվել էին կնոջ ներքնազգեստը, տաբատն ու վերնաշապիկը։
![]()
![]()