Գյումրու իշխանությունը զավթածներ, ո՞ւր եք, տեղյա՞կ եք՝ հսկա մի թաղամասում ձեր անգործության հետևանքով հրդեհ է

Գյումրու Արցախ թաղամասի Աթարբեկյան 270 հասցեում աղբաբլուրներ են այրվում։

Այս մասին ահազանգում է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

«Գյումրու իշխանությունը զավթածներ, ո՞ւր եք։

Տեղյա՞կ եք, որ հսկա մի թաղամասում ձեր անպատասխանատվության, անգործության, այս քաղաքի համար ոչինչ չանելու ձեր արատավոր քաղաքականության հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել։

Արցախ թաղամասի Աթարբեկյան 270 հասցեում աղբաբլուրներ են այրվում, սովորական կենցաղային աղբ, որը գոյացել է տևական ժամանակ չիրականացված աղբահանության պատճառով։

Երբ ասում ենք, որ ունակ չեք ղեկավարելու, մեր խոսքերի մեջ դիտավորություն եք որոնում։ Ձեր դատարկաբանություններին մեր պատասխանները փաստարկված են։ Այս պահին և անընդհատ ենք ասելու՝ Գյումրիում դուք գոյություն չունեք որպես իշխանություն, ձեր մոտ մինչ այս պահը ստացված է միայն քվեների առուծախն ու քաղաքը մեջ-մեջ անելու ձեր ավանդական գործը։

Դուք էլ գիտեք, որ հեռանալու եք։ Ինչքան շուտ ինքնակազմակերպվեք ու գնաք, այնքան քիչ եք խայտառակվելու, քիչ եք բացահայտելու Գյումրին զավթելու բուն նպատակն ու ձեր տերերին»,- ասվում է գրառման մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ