Զախարովան ռուսաստրուկների շեֆն ա. պարագլուխներից մեկը՝ Սամվելը, ֆազենդայում նստած, կառավարում ա. տեսանյութ

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը կարծում է, որ Ռուսաստանի, այսպես կոչված, «փորացավը» «աղիներից» նույնն է՝ ՀՀ պետականության և Նիկոլ Փաշինյանի իշխանության տապալում:

Նրա խոսքով՝ եթե Սամվել Կարապետյանը վարչապետ դառնար, մեր ժողովրդի մի մասին Սիբիր էին տանելու, երիտասարդների մեծ մասն էլ ռուսական ճակատում կռվելու էր:

Շիրինյանը չի բացառում, որ Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան) և նրա եղբորը ուզում են իշխանության բերել:

«Զախարովան ռուսաստրուկների շեֆն ա, ՀՀ խորհրդարանում Պետդումայի մասնաճյուղն ա գործում: Քրեաօլիգարխիկ պարագլուխներից մեկը՝ Սամվելը, ֆազենդայում նստած, կառավարում ա: Սամվել Կարապետյանը սարսափից ա ասում՝ անտեր ա մնացել, տերը վերանում ա, ժողովուրդն էլ մենակ ա թողել»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է Շիրինյանը:

Միաժամանակ նա նկատում է. «Մաֆիան տապալվել ա, Կոպիրկինը վզներից բռնել ա, ասում ա՝ անկայունություն արեք Հայաստանում»:

Անդրադառնալով ՀՀ-ի դեպի Եվրոպա գնալու ցանկությունների վերաբերյալ ռուսական կողմից հնչող քննադատություններին՝ զրուցակիցը շեշտում է. «Զախարովա՛, Կոպիրկի՛ն, լավ ենք անում Եվրոպա ենք գնում, ձեզ ով ա բանի տեղ դնում»:

Շիրինյանը խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ