![]()
Միջազգային հարաբերությունների և պետական կառավարման մասնագետ Գիորգի Թումասյանը կարծում է, որ Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելի է:
Ըստ նրա՝ քաղաքացին, ձայն տալով «Քաղաքացիական պայմանագրին», ուզում է Գարեգին Բ-ից (Կտրիճ Ներսիսյան) ազատվել:
Անդրադառնալով ներքաղաքական հարցերին՝ վերջինս նկատում է. «Ընդդիմություն ուզում է՝ քաղաքացին վատ ապրի, որ դուրս գան փողոց, իրենց պլանն իրականացնեն: Կան ուժեր, որոնք ամեն ինչ անում են՝ ձմեռը գազն անջատեն, որ կարողանան իշխանափոխություն անել»:
Թումասյանը ունի տեղեկություններ, որ Սամվել Կարապետյանը տարիներով Ռուսաստանում շորթմամբ (ռեկետ) է զբաղված եղել, սպառնացել հայ տնտեսվարողներին:
«Թող շարունակի երազել հաջորդ վարչապետը լինելու մասին. Սամվել Կարապետյանը Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի շարունակությունն է»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()