![]()
Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Գանձեր, ձեր պատճառով ՀՀ քաղաքացին հայտնվել է պատժամիջոցների տակ, գոնե հասկանու՞մ եք ինչքան վնաս եք տվել էս ժողովրդին։
Ողջ Եվրոպան արձանագրել է, որ ընտրություններին Հայաստանի վրա աննախադեպ մասշտաբի արտաքին ճնշումներ, տնտեսական պատժամիջոցներ են եղել ի օգուտ ընդդիմության, իսկ մեր գանձերը խոսում են ինչ-որ պաշտոնական լծակների չարաշահումից։
Հազար ասեցինք, ԵԽԽՎ-ն ձեզ համար Տաշիր Արենան չէ, որ էժան ժանգլորություններով մարդկանց զբաղեցնեք։
Ձեր պիտակը ԵԽԽՎ-ն տվեց՝ Հայաստանի վրա դրսից տղա բերող եք, Հայաստանի գլխին պատժամիջոցներ բերող եք»:
![]()