![]()
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 28-ի կեսօրից հետո, 30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 29-ին, հոկտեմբերի 1-3-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-2-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ը, հոկտեմբերի 1-3-ն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 28-ի երեկոյան, 29-30-ը, հոկտեմբերի 1-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
![]()