Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանումն ու լուծումները Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում են

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանը սոցանցի իր էջում տեղեկացրել է, որ օրերս հանդիպել է անմահ հերոս, զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հոր հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք մեր Ալբերտի հուշապատկերի հետագա պահպանմանն ու հնարավոր լուծումներին վերաբերող հարցերը՝ անդրադառնալով նաև այն կոնցեպտուալ մոտեցումներին, որոնց միջոցով լավագույնս կարող ենք պահպանել հերոսի հիշատակը։

Հարկ եմ համարում ընդգծել, որ հարցը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է։

Առաջիկայում կքննարկվեն հնարավոր տարբերակները, և այս հարցը կստանա արժանի ու լավագույն լուծումը՝ առաջին հերթին հաշվի առնելով Ալբերտի հիշատակի նկատմամբ մեր հարգանքը և հանրային ընկալումը։

Փա՛ռք մեր բոլոր նահատակներին»,- գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ