Հայաստանը ենթարկվել է աննախադեպ ճնշման և ժողովուրդը հաղթել է․ Հայկ Կոնջորյան

ԱԺ նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ԵԽԽՎ զեկույցին։

«ԵԽԽՎ-ն պաշտոնապես արձանագրել է, որ ՀՀ-ում անցկացված ընտրությունները ժողովրդավարության արդար ու թափանցիկ ընտրությունների ոգուն և տառին համապատասխան ընտրություններ են եղել։

ԵԽԽՎ-ն նաև որոշ արձանագրումներ է արել՝

ՀՀ-ն գտնվել է աննախադեպ օտարերկրյա միջամտության և ճնշումների ազդեցության տակ,

աննախադեպ տնտեսական պատժամիջոցներ են կիրառվել Հայաստանի դեմ,

ԵԽԽՎ-ն արձանագրում է, որ այդ պատժամիջոցների նպատակը եղել է ընդդիմադիր որոշ ուժերի օգտին ձայներ ապահովելը։

Չնայած այս աննախադեպ ճնշումներին՝ Հայաստանում ընտրություններն անցկացվել են ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան և Կառավարությունը ստացել է ժողովրդի ամուր մանդատը՝ պատվով իրագործելու ժողովրդի կամքը»,- ասել է Ռուբինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ