![]()
«Նույնիսկ ընդդիմությունն է հասկանում, թե որքան ուժեղ են ԵԽԽՎ զեկույցում տեղ գտած պնդումներն այն մասին, որ օտարերկրյա տնտեսական սահմանափակումներն ու տեղեկատվական արշավները միտված են եղել օգնելու ընդդիմությանը»։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ շարունակելով․
«Սրա համար է երևի, որ առավոտից «վարչապետ Սամվել Կարապետյան» ոճի արձակ ստեղծագործություններ են հորինում ու պատմում ԵԽԽՎ զեկույցի մասին։
ԵԽԽՎ-ն փաստացի ասում է՝ օտար երկրները Հայաստանի դեմ տնտեսական սանկցիաներ են կիրառել, որ օգնեն ընդդիմությանը։ Այլ կերպ ասած՝ գյուղացու մթերքը թողել են գյուղացու վրա, որ դրանից ընդդիմությունը շահի։
Ցավոք, էդպիսինն է մեր ընդդիմությունը, որ շահում է միայն այն ժամանակ, երբ տուժում են Հայաստանն ու նրա քաղաքացին»։
![]()