Սահմանագծման արդյունքում ՀՀ-ի՝ տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման արդյունքում հայկական կողմի՝ դիրքային զիջումների մասին հրապարակումները: Փոխվարչապետի գրասենյակից արձագանքել են այս թեմայով «Արմենպրես»-ի հարցմանը:

Որոշ տեղեկատվական ռեսուրսներում վերջերս տարածվում են տեղեկություններ, ըստ որոնց՝ իբր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման արդյունքում հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ է կատարում։ Հարցին՝ արդյոք այդ լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, ի պատասխան ասվել է հետևյալը․

«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման արդյունքում հայկական կողմի՝ դիրքային կամ տարածքային զիջումներ կատարելու մասին որոշ տեղեկատվական ռեսուրսներում վերջին օրերին տարածված լուրերը և հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը»:

Արդեն երկու օր շրջանառվող լուրը, թե իբր «Տավուշի մարզում ընթացող հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի արդյունքում Նոյեմբերյանի Բերդավան գյուղի հարակից 4-5 հայկական մարտական դիրք անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ» «հերթական հերյուրանք» էր որակել նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը, հերքել էր նաև Նոյեմբերյան համայնքի ղեկավարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ